Jump to content

Կարսոն ազգային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարսոն ազգային անտառ
Carson National Forest
Կատեգորիա ԲՊՀՄ — VI (Բնության օգտագործման կայուն տարածք)
Սանգրե դե Կրիստո լեռները Կարսոն ազգային անտառում
ՏեղագրությունՆյու Մեքսիկո, ԱՄՆ
Ամենամոտիկ քաղաքՏաոս
Կոորդինատներ36°31′02″ հս․. լ. 106°04′01″ ամ. ե.HGЯO
Տարածք5.631,90 կմ2[1]
Հիմնադրված էհուլիսի 1, 1908 թվական[2]
Ղեկավարող
կազմակերպություն
ԱՄՆ անտառային ծառայություն
ԿայքԿարսոն ազգային անտառ
Քարտեզ
 Carson National Forest Վիքիպահեստում
Կարսոն ազգային անտառի քարտեզ
Բիգորնի ոչխարները Քարսոնի ազգային անտառում

Կարսոն ազգային անտառ ազգային անտառ ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի հյուսիսում։ Այն տարածվում է 6.070 քառակուսի կիլոմետր (1,5 միլիոն ակր) և վերահսկվում է ԱՄՆ անտառային ծառայության կողմից։ Անտառային ծառայությունը իր քաղաքականությամբ թույլատրում է օգտագործել այն որպես արոտավայր, ժամանցի վայր և ռեսուրսների արդյունահանման համար։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարսոն ազգային անտառում է գտնվում Նյու Մեքսիկոյի ամենաբարձր գագաթը` Վիլերը, որի բարձրությունն է 4011 մետր։

Անտառի մեծ մասը գտնվում է Ռիո Արիբաում (63.4%) և Տաոս (34.65%) շրջաններում, բայց փոքր տարածքներ գտնվում են նաև Մորա և Կոլֆեքս շրջաններում։

Վայրի բնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառում բնակվում են բազմատեսակ կենդանիներ։ Դրանց մեջ ներառվում են սևապոչ եղջերուն, վապիտին, պուման, սև արջը և այլն։ Կան նաև բազմատեսակ միջատներ և թռչուններ։ Կարսոնում կան չորս հարյուր մղոն երկարությամբ լեռնային առուներ և մեծ թվով լճեր։ Այստեղ գալիս են մեծ թվով ձկնորսներ ձուկ որսալու համար։

Անտառում նախկինում բնակվել են հին Պուեբլո ժողովուրդները, որոնք թողել են մեծ թվով հետքեր, որոնք հնագետների պեղումների վայրեր են դարձել։ Որոշ տարածքներ դարձել են Իսպանական թագավորների և Մեքսկայի կառավարության օգտագործման հողեր։ Մեքսիկա-ամերիկյան պատերազմից հետո հիմնվեց ազգային անտառը և անվանվեց ամերիկացի հայտնագործող Քիթ Կարսոնի պատվին։

Կարսոն ազգային անտառը Տաոս ազգային անտառի և Խեմես ազգային անտառի հետ միասին հիմնադրվել է 1908 թվականի հուլիսի 1-ին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Land Areas of the National Forest System» (PDF). U.S. Forest Service. January 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  2. «The National Forests of the United States» (PDF). ForestHistory.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  3. Davis, Richard C. (September 29, 2005), National Forests of the United States (PDF), Forest History Society, Արխիվացված է օրիգինալից (pdf) 2013-02-12-ին, Վերցված է 2017-02-21-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]